Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը առաջարկում է արգելել Թուրքիայից թեթև արդյունաբերական ապրանքների ներմուծումը՝ 70-80 տոկոսով: Փոխնախարար Վիկտոր Եվտուխովի խոսքով՝ առաջարկն ուղարկվել է կառավարություն: Դեկտեմբերի սկզբին, երբ Մոսկվան հայտարարեց Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարն ասել էր, թե չի պատրաստվում սահմանափակել թուրքական թեթև արդյունաբերության ապրանքների ներմուծումը: